Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր կլինիկական հիվանդանոցում, որը գտնվում է Նարոդնոյե Օպոլչենիա փողոցում, տեղի է ունեցել կարճ միացում սնուցման բլոկում, որն ուղեկցվել է ծխով։ Դրա հետևանքով տարհանվել է մոտ 500 մարդ։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին, կարճ միացումը տեղի է ունեցել հիվանդանոցի նկուղում։
«Այսօր առավոտյան Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր կլինիկական հիվանդանոցի թիվ 2 համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքում, որը գտնվում է մայրաքաղաքի Նարոդնոյե Օպոլչենիա փողոցում, տեղի է ունեցել կարճ միացում առանձին կանգնած անխափան սնուցման բլոկում, ինչի հետևանքով ծուխ է բարձրացել», – հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։