Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աննա Կոստանյան 24.04.2021 - 17:53
24.04.2021 - 17:53 դիտում

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ապրիլի 24-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ