Մոսկվայում հարբած տղամարդու են ձերբակալել՝ Լենինի դին դամբարանից գողանալու փորձի համար

6.02.2023 - 22:26 դիտում

Մոսկվայի կենտրոնում գտնվող դամբարանից Վլադիմիր Լենինի մարմինը գողանալու փորձի համար հարբած տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

«Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ի գիշերը։ Տղամարդը բերման է ենթարկվել, երբ նա փորձել է բացել դամբարան, որտեղ գտնվում է Վլադիմիր Լենինի մարմինը և առևանգել նրան։ Պարզվել է, որ ձերբակալվածը հարբած է եղել», – ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ դեպքի վայր է հրավիրվել շտապօգնություն, բժիշկները պարզել են, որ ձերբակալվածը հարբածության ֆոնի վրա ունեցել է հոգեկան խանգարում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ