Մոսկվայում կայացել է Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Գոհար Ստեփանյան 1.04.2021 - 20:33
1.04.2021 - 20:33 դիտում

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում:

Մոսկվայում ընթանում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ