Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է Ռուսասատանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 21.02.2023 - 18:31
21.02.2023 - 18:31 դիտում

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրան բողոք են հայտնել, որ Վաշինգտոնը շարունակաբար ներգրավվում է ռուս-ուկրաինական հակամարտությանը և աստիճանաբար ընդլայնում այդ ներգրավվածությունը՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մոսկվան զգուշացրել է, որ մարտի դաշտում ամերիկյան զինամթերքը Ռուսաստանի Զինված ուժերի օրինական թիրախն է։

Դեսպանին նաև հայտնել են, որ Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում առճակատումը խորացնելու ԱՄՆ դիրքորոշումն արդյունավետ չէ:

ՌԴ ԱԳ նախարարությունը Վաշինգտոնին դեսպանի միջոցով հորդորել է չմիջամտել «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունի հետաքննությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ