Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 22.08.2023 - 14:09
22.08.2023 - 14:09 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանությունը երկու հարձակողական անօդաչու թռչող սարք է խոցել։ Անօդաչուներից մեկն ընկել է Չասցիի շրջանում, իսկ մյուսը՝ Կրասնոգորսկի։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Կրասնոգորսկում անօդաչու թռչող սարքի ընկնելու ժամանակ պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են բարձրահարկ շենքի ապակիները, վնասվել են մեքենաներ։ Տուժածներ, սակայն, չկան:

Միջադեպերից հետո «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթերի ընդունումը և մեկնումը։

Ուկրիանայի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ռուսական բանակը գիշերը հրթիռով հարվածել է Կրիվոյ Ռոգ qաղաքին, անօդաչու թռչող սարքերով՝ Զապորոժիեին։ Կրիվոյ Ռոգի ուղղությամբ արձակված հրթիռը վնասել է ավելի քան 20 առանձնատուն և էներգետիկ ենթակառուցվածքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ