Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում ծագումով ադրբեջանցի «օրենքով գող» է սպանվել

Գոհար Ստեփանյան 13.04.2021 - 00:14
13.04.2021 - 00:14 դիտում

Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում այցելուն հրազենի միջոցով սպանել է մեկ այլ այցելուի: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածը ծագումով ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովն է:

Դեպքի վայր են ժամանել քննիչներ, հարուցվել է քրեական գործ:

Հեյդարովին մեկ անգամ չէ, որ դատել են: 2014 թվականին դատարանը նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել շորթման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ