Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է բերման ենթարկվել

4.05.2025 - 21:22 դիտում

Մոսկվայի օդանավակայանում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր է բերման ենթարկվել, նրա մուտքը ՌԴ արգելվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար։

Բադամովը, որը ռուսական կողմի հրավերով պաշտոնական պատվիրակության կազմում պետք է մեկներ Աստրախան, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում: Նրան թույլ չեն տվել մեկնել Աստրախան։ Ներկայում նա վերադառնում է Բաքու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ