Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են

7.05.2025 - 16:47 դիտում

Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքները հետաձգվել են ուկրաինական դրոնների հարվածների վտանգի պատճառով, հայտնում է «Ռոսավիացիան»։

Սահմանափակումները ուժի մեջ են մտել երեկվանից։ Ժուկովսկի օդանավակայանում ևս սահմանափակումներ են գործում։

Ընդհանուր առմամբ, ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի 11 շրջաններում, առավոտյան հայտնել է պաշտպանության նախարարությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ