Մոսկվայի ներկայացրած անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները ՆԱՏՕ-ի հետ՝ Բրյուսելում

Աննա Կոստանյան 12.01.2022 - 12:08
12.01.2022 - 12:08 դիտում

Հունվարի 9-10-ը Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ նախնական բանակցություններից հետո չորեքշաբթի Բրյուսելում կշարունակվի քննարկումը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, որն այս առիթով կհանդիպի առաջին անգամ 2019-ից հետո՝ գրում է BBC-ն:

Ռուսաստանը Արևմուտքից պահանջում է օրինական «անվտանգության երաշխիքներ», այդ թվում՝ պարտավորվածություն, որ Ուկրաինան երբեք չի ընդգրկվի ՆԱՏՕ-ում, և դաշինքի ռազմական ենթակառուցվածքներն ու ուժերը դուրս կբերվեն Արևելյան Եվրոպայի երկրներից, որոնք ՆԱՏՕ-ին միացել են 1997 թվականից հետո: Միաժամանակ, Ռուսաստանը զգալի ռազմական ուժեր է կենտրոնացրել իր արևմտյան սահմաններին, ինչը արևմտյան երկրներին ստիպում է կասկածել Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժման նախապատրաստման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ