Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18.04.2026 - 17:36 դիտում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որով  Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո):

Հրամանի համար իրավական հիմք են հանդիսացել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ