Մոխրացած բնակարան ու գույք. հրդեհ Գյումրիում

Հրաչ Սահակյան 18.08.2021 - 15:25
18.08.2021 - 15:25 դիտում

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետաքննությամբ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ննջասենյակում, ինչի հետեւանքով գույքն այրվել է ամբողջությամբ:

Հրդեհի ժամանակ տանը մարդ չի եղել, վերադարձել են ու արդեն տեսել մոխրացած գույքն ու բնակարանը: Դեպքի հանգամանքները կպարզի հետաքննությունը, նախնական վարկածով՝ բռնկման պատճառը հոսանքալարերն են:

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ