Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Արցախի քաղաքացին փխոանցվել է հայկական կողմին

Աստղիկ Խաչատրյան 16.01.2022 - 10:34
16.01.2022 - 10:34 դիտում

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ