Մհեր Սահակյանը մոտեցավ ինձ, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի. Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին

Աննա Կոստանյան 31.03.2023 - 18:51
31.03.2023 - 18:51 դիտում

Ազգային ժողովում առավոտյան 10։00-ին միջազգային իրավական գործընթացների վերաբերյալ փակ քննարկում է անցկացվել։ Սկզբում նորմալ հունով է ընթացել նիստը, մի պահ նիստի բնականոն ընթացքը խաթարվել է, պատագամավորները սկսել են բարձր խոսել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Ես փորձեցի պարոն Մինասյանին և մնացած պատգամավորներին, ըստ էության, ասել հետևյալը, որ ժողովուրդ ջան եկեք վերադառնանք բովանդակային քննարկման փուլ և սրանով ավարտենք։ Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին, որ եկեք վերադառնանք քննարկման փուլ, պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակում եմ վարել, ասաց՝ չեք կարա, չեք կարա։ Մոտեցավ ինձ, որովհետև արդեն կանգնել էինք, և առանց որևէ բան անելու հարձակվեց վրաս և դիմեց փախուստի»,-ասաց Վարդանյանը՝ պատմելով ընդդիմադիր պատգամավորի հետ ունեցած միջադեպի մանրամասները։

Նա նշեց, որ միջադեպը մեկ րոպե է տևել։ Վարդանյանի խոսքով՝ ինքը դեպի պատգամավորը քայլ չի կարատել և չէր էլ կարող կատարել։ «Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ, առանց որևէ բան ասելու հարվածել։ Բժշկական միջամտություն է տեղի ունեցել, բավականին զգալի կտրվածք է, երկու կար են դրել։ Բավականին ծանր հարված էր»,-ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք որևէ առարկայով է հարվածը հասցվել, նա ասաց․ «Ես չեմ կարող ասել, չեմ էլ կարող բացառել։ Դատաբժշկական փորձաքննություն դեռևս չի կատարվել, վաղը կմասնակցեմ, բայց հարվածը նման է այդ կարգի գործիքով ստացված հարվածի վնասվածքի»։

Պատգամավորը նշեց, որ որևիցե ձևով չի միջամտելու իրավապահ մարմինների աշխատանքին, մասնակցել է հարցաքննությանը, տվել համապատասխան ցուցմունքները, ներկայացրել եղելությունը։

Նա նշում է, որ որևէ վիրավորական արտահայտություն իր կողմից չի ասվել։

«Արծվիկ Մինասյանն ու հատկապես Գեղամ Նազարյանը միջադեպից հետո, որն իմ աշխատասենյակում էր, ասում էին՝ շատ վատ բան ստացվեց, ինչի այսպես արեց, մենք չհասկացանք, ինքը պետք է պատժվի։ Եվ ես հիմա մամուլում հրապարակումներ եմ տեսնում առ այն, որ ես եմ նախահարձակ եղել, ես եմ պրովոկացիա արել։ Սա ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք իմ համար ընդունելի չեն։

Սահակյանը այնպես է փախչել սենյակից, որ որևիցե մեկ չի հացրել տեսել նրա փախուստի ընթացքը, հավատացնում եմ ձեզ»,-ասաց Վարդանյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ