Մխիթարյանի գոլը նպաստել է «Ռոմայի» հաղթանակին

Գոհար Ստեփանյան 18.12.2020 - 09:29
18.12.2020 - 09:29 դիտում

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում  «Ռոման» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Տորինոյի» հետ և առավելության հասել 3:1 հաշվով:

Հաշիվը բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 27-րդ րոպեին հուժկու հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Մինչև ընդմիջման գնալը Վերետուն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 68-րդ րոպեին Պելեգրինին 3-րդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը, իսկ 5 րոպե անց Բելոտին կրճատել է հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակել է 24 միավոր և գտնվում է մրցաշարային աղյո(սակի 4-րդ հորիզոնականում՝ 4 միավորով հետ մնալով առաջատար «Միլանից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ