Մի քար պակաս, մի ճաք ավելի. Գեղամյանների անօթեւանության պատմությունը

Հրաչ Սահակյան 19.04.2021 - 18:34
19.04.2021 - 18:34 դիտում

Ու այսպես, ամեն սենյակի վիճակն ավելի ու ավելի է վատանում:Տարին 12 ամիս շարունակվող խոնավությամբ ու նվազագույն պայմաններից զուրկ այս տունը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղական բնակավայրի բնակիչ Սայաթ Գեղամյանի հայրական օջախն է, որտեղ բնակություն է հաստատել 88-ի աղետից հետո: Անօթեւանի կարգավիճակ ստանալուն պես գրանցվել են պետությունից տուն ստանալու ակնկալիքով: Դուրս մնալու պատճառը պետության, այս դեպքում՝ նախկին իշխանությունների օրոք համապատասխան փաստաթղթերով իրազեկվել է, բայց Սայաթը կողմ չէ որոշման հետ: Հողն ու տունը, որտեղ կառուցվել է նորը ու տրամադրվել եղբորը, իրականում պապի անունով է եղել, բայց անվանափոխվել է եղբոր անունով ու որպես մեկ ընտանիք հատկացվել տունը, բայց ինչպես Սայաթն է նշում, ինքն արդեն որպես առանձին ծուխ է դիմել տան հատկացման համար: Ուստի, իր եւ եղբոր ընտանիքներին պետք է հատկացվեին երկու առանձին տներ, բայց ինքը փաստացի դուրս է մնացել փոխհատուցման ծրագրից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ