Մի քանի տոննա ասֆալտով բարձված բեռնատարը Արթիկում կողաշրջվել է

Աննա Կոստանյան 11.09.2023 - 18:05
11.09.2023 - 18:05 դիտում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում 39-ամյա Ազատ Զ․-ն Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների 1 հասցեի դիմաց մի քանի տոննա ասֆալտով բարձված Mercedes մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը «Արթիկ» բժշկական կենտոնի բուժանձնակազմի կողմից նախ առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ