Մի շարք արաբական և եվրոպական երկրներ, համագործակցելով Իսրայելի պաշտպանության բանակի հետ, մի քանի ժամում ինքնաթիռներով մարդասիրական օգնության 120 պալետ են տեղափոխել Գազայի հատված։
Այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Կանադայի, Գերմանիայի և Բելգիայի միջև համագործակցության շրջանակում, Իսրայելի պաշտպանության բանակը, տարածքներում կառավարական գործողությունների վարչության միջոցով, երկուշաբթի շարունակել է մի շարք գործողություններ՝ ուղղված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավմանը։
Վերջին ժամերի ընթացքում վեց տարբեր երկիր, այդ թվում՝ Կանադան, որն առաջին անգամ միացել է օդային նետման գործողություններին, Գազայի բնակիչների համար 120 պալետ սնունդ են նետել»,- ասվում է հայտարարության մեջ։
