Միրզոյանը Քիմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան

Աննա Կոստանյան 19.09.2023 - 18:12
19.09.2023 - 18:12 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան։ Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter-ի) իր պաշտոնական միկրոբլոգում։

«Ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ