Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Օանա Տոուին՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն: Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Ռումինիա գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված մեր ժողովուրդների ամուր բարեկամության և ժողովրդավարության ու ազատության ընդհանուր արժեքների վրա, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման շրջանակում»,- X-ի իր էջում նշել է Հայաստանի արտգործնախարարը։