Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության խորհրդի կազմը

Աննա Կոստանյան 5.03.2021 - 12:23
5.03.2021 - 12:23 դիտում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցութային խորհրդի անհատական կազմը:

Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը և ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան Իրինա Փիլոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է 2019 թ. դեկտեմբերի 6-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ