Միջուկային զենքի կիրառումը անվտանգության ապահովման ծայրահեղ միջոց է. Պուտին

Աննա Կոստանյան 29.10.2024 - 18:43
29.10.2024 - 18:43 դիտում

 

Միջուկային զենքի կիրառումը անվտանգության ապահովման ծայրահեղ միջոց է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական զսպման ուժերի վարժանքների ժամանակ։

«Ռուսաստանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ միջուկային զենքի օգտագործումը պետության անվտանգության ապահովման ծայրահեղ և բացառիկ միջոց է»,- ասել է Կրեմլի ղեկավարը և հավաստիացրել, որ «միջուկային տրիադան» մնում է Ռուսաստանի ինքնիշխանության հուսալի երաշխավորը:

Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ: ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարելագործել ռազմավարական զսպման ուժերը, որի համար ունի անհրաժեշտ ռեսուրսներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ