Միջազգային քրեական դատարանը «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադային և Աֆղանստանի Գերագույն դատարանի ղեկավար Աբդուլ Հաքիմ Հաքանիին ձերբակալելու օրդեր է տվել:
Նշվում է, որ օրդերները տվել է ՄՔԴ նախնական վարույթի II պալատը՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ գործի շրջանակներում:
Ախունդզադան և Հաքանին փաստացի ղեկավարում են երկիրը 2021 թվականի օգոստոսի 15-ից, երբ թալիբները եկան իշխանության։