Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան

8.11.2023 - 22:56 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը, որում վերջիններս կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները:
«Ողջունելով G7-ի հայտարարությունը` մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերն ու բոլոր ներգրավված կողմերի հստակ հանրային պարտավորություններն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում` համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների ապահովման համար: Հայաստանը նման պարտավորություն ունի»,- գրել է Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ