Միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 21:04
27.07.2023 - 21:04 դիտում

Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասը լուրջ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը։
«Առաջնահերթություն տալով տուժած բնակչության բարեկեցությանը՝ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման ու բաշխման հնարավորություն կտա: Եվրոպական Միության և նրա անդամ երկրների համար հրամայական է ակտիվորեն աջակցել տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում»,- ասել է Լուկաս Ֆուռլասը Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ ի պաշտոնե խոսում է իր տասնյակ գործընկերների անունից և նրանց հաստատակամ զորակցությունը փոխանցում ծանր պայմաններում գտնվող Լեռնային Ղարաբաղի հայությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ