Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է Լաչինում իրավիճակը միջազգային իրավական տիրույթ տեղափոխելը

Աննա Կոստանյան 13.12.2022 - 18:42
13.12.2022 - 18:42 դիտում

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են՝ քննարկում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Այս մասին հայտնում են գրասենյակի լրատվական ծառայությունից:

«Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը:

Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»,-նշվում է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ