ՄԻՊ-ն այցելել է Երևանի տարբեր բուժկենտրոններ՝ տեսակցելու բուժում ստացող արցախցիներին

Աստղիկ Խաչատրյան 28.09.2023 - 21:37
28.09.2023 - 21:37 դիտում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ այս պահին բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած անձինք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։

Այնուհետև Պաշտպանն այցելել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առանձնազրույցներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված վիրավոր անձանց և նրանց հարազատների հետ։ Անահիտ Մանասյանը բուժանձնակազմի հետ քննարկել է անձանց առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի մի շարք հարցեր:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար: Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ բուժում ստացող մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Բժշկական հաստատություններ այցերը շարունակվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ