Հուլիսի 28-ը նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ու ծրագրերի մասին: