Միխայել Ռոթը կոչ է արել հնարավորինս արագ հզորացնել Հայաստանում ԵՄ առաքելությունը

Աստղիկ Խաչատրյան 24.10.2023 - 19:08
24.10.2023 - 19:08 դիտում

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին:

«Մենք պետք է հնարավորինս արագ հզորացնենք Հայաստանում ԵՄ առաքելությունը՝ ամբողջ սահմանի հետագա մոնիթորինգի համար, որպեսզի կայունացնենք իրավիճակը և նույնականացնենք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա հնարավոր հարձակումները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ռոթը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ