Միացյալ Նահանգները մտահոգ է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ

Աստղիկ Խաչատրյան 24.04.2023 - 21:39
24.04.2023 - 21:39 դիտում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա, մասնավորապես, նշել է.

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ: Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքը մարդկանց տեղաշարժի և ապրանքների տեղափոխման համար պետք է լինի ազատ և բաց։ Կողմերին կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ