Միաժամանակ պետք է ստեղծվեին Իսրայելի և Պաղեստին Պետությունները. Պուտին

Աննա Կոստանյան 11.10.2023 - 17:36
11.10.2023 - 17:36 դիտում

Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարություններ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: ՌԴ նախագահը հիշեցրել է. «Իսրայելի Պետության ստեղծման ժամանակ խոսք էր գնում միաժամանակ ինքնիշխան Պաղեստին ստեղծելու մասին, ինչն այդպես էլ չարվեց»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ Պաղեստինի խնդիրը յուրաքանչյուր մահմեդականի սրտում է և ընկալվում է որպես անարդարություն:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության հաստատումը կախված է պաղեստինյան հարցի արդարացի լուծումից։ Հորդանանի թագավորը հանդես է եկել անկախ Պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն է լինելու Արևելյան Երուսաղեմը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ