Մեքսիկայում հայտնաբերվել է լրագրողի գլխատված դի

Գոհար Ստեփանյան 10.09.2020 - 10:51
10.09.2020 - 10:51 դիտում

Diario el Mundo պարբերականը հայտնել է Մեքսիկայի Վերակրուս նահանգում իր աշխատակցի սպանության մասին: Դա մեկ տարվա ընթացքում լրագրողական աշխատանքի հետ կապված ԶԼՄ-ների աշխատակցի չորրորդ սպանությունն է:

«Diario el Mundo ընտանիքը սգում է մեր ընկերոջ և լրագրող Ջուլիո Վալդիվիա Ռոդրիգեսի չլրացվող կորուստը, որին այսօր երեկոյան վախկոտները սպանեցին Տեսոնապայում», – ասվում է հրատարակության Twitter-ում:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քրեական քրոնիկոնի թղթակցի գլխատված դին հայտնաբերվել է Վերակրուսի լեռնային շրջանում՝ Պարաիսո համայնքի մոտակայքում գտնվող երկաթուղային գծում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ