Մեքենան Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Աստղիկ Խաչատրյան 29.06.2023 - 20:37
29.06.2023 - 20:37 դիտում

Հունիսի 29-ին, ժամը 13.00-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երանոս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը:
Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում «ՎԱԶ-2123» մակնիշի մեքենան Երանոս բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում գլորվել է ձորը: Վարորդը՝ 75-ամյա Աշոտ Խաչատրյանը, մահացել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ