Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Աշտարակի մայրուղում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր է շրջվել և այրվում է։ Այս պահին մայրուղում խոշոր խցանում է:
Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։