«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից. խոսնակ

Աննա Կոստանյան 30.03.2025 - 20:26
30.03.2025 - 20:26 դիտում

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Այս մասին Iravaban.net-ի հարցին ի պատասխան հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ