Մեր պատանեկան ու երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են ելույթները Պերուում ընթացող աշխարհի առաջնությունում

3.05.2025 - 13:08 դիտում

Մեր պատանեկան ու երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են ելույթները Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Երիտասարդների 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 145 կգ, 149 կգ, 153 կգ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Այս վարժությունում Նարեկը 4-րդն էր:

Հրում վարժությունում Մկրտչյանն անհաջող մասնակցություն ունեցավ: Նա երկամարտի արդյունք չունի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ