Մեր նպատակն է նպաստել Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը. Քերոբյան

4.03.2023 - 17:22 դիտում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Զբոսաշրջության կոմիտեի գործընկերները հանդիպում են ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Մեծապես կարևորում եմ զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և վստահ եմ, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս Հայաստանի զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին։
Մեր նպատակն է կայուն զարգացման միջոցով նպաստել Հայաստան այցելուների թվի ավելացմանը, ներքին զբոսաշրջության խթանմանը և զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը»,- գրել է Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում:

Մարտի 3-ին ես և Զբոսաշրջության կոմիտեի իմ գործընկերները հանդիպում ենք ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների…

Опубликовано Vahan Kerobyan/Վահան Քերոբյան Суббота, 4 марта 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ