Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են. Փաշինյան

Աննա Կոստանյան 23.04.2025 - 12:54
23.04.2025 - 12:54 դիտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:

«Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած նողկալի ահաբեկչական հարձակումից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով։

Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- գրված է վարչապետի X-ի էջում։

X-ի իր էջում ցավակցություն է հայտնել նաև ՀՀ ԱԳ նախարարությունը:

«Ցնցված ենք Փահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակման մասին լուրից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ»,- գրված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք՝ առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ