Մեր մի շարք նվիրված ու երիտասարդ հոգևորականների տեսնելով ավելի եմ սիրում մեր եկեղեցին. Փաշինյան

9.11.2025 - 14:47 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Մեր մի շարք նվիրված ու երիտասարդ հոգևորականների տեսնելով ավելի եմ սիրում մեր եկեղեցին» խորագիրը:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման այս օրակարգը ավելի տեսանելի է դարձնում մեր եկեղեցու երիտասարդ և նվիրյալ հոգևորականներին, ովքեր շատ կարևոր է, որ փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի:

Նրանց տեսնելով ավելի եմ սիրում Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին»,- ասում է վարչապետը:

Հիշեցնենք՝ այսօր վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ