Մեր հերթական հերոսները

Հրաչ Սահակյան 8.10.2020 - 20:13
8.10.2020 - 20:13 դիտում

Պաշտպանության բանակը ներկայացնում է մեր հերթական հերոսներին.

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:

նժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային-պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար…:

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են…:

facebook sharing button
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ