Մեր հանարապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման. վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 11:29
16.05.2024 - 11:29 դիտում

«Երեկ Հայաստանի հանրապետության և Ադրբեջանի հանարապետության սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին նիստում ընդունված արձանագրության համաձայնեցերել են ՀՀ-ի Բաղանիս, Ադրբեջանի հանարապետության՝ Բաղանիս այրում, ՀՀ-ի՝ Ոսկեպար, Ադրբեջանի՝ Աշաղի Ասկիպարա, ՀՀ-ի՝ Կիրանց, Ադրբեջանի՝ Խեյրիմլի, ՀՀ-ի Բերքաբեր, Ադրբեջանի՝ Կըզըլ հաջիլի գյուղերում սահմնային բնանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն արձանագրությունները»:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ տեղի ունեցածը համարում է մեծ հաջողութուն.

«Ինչո՞ւ, երկու պատճառով, առաջինը՝ մեր ինիշխանության և անկախության հետագա զարգացման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, երկրորդը՝ մեր հանարապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության համակագը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով»:

Վարչապետը շնորհակալությւոն հայտնեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորույամբ, ՀՀ անվտանգության բոլոր անդամներին, և Կառավարության բոլոր անդամներին:

«Վստահ եմ, տեսել եք երեկ Կառավարության տեղեկատվության և հասրակայնության կապերի վարչության պատասխանները «Արմենպրես»-ի հարցերին և նկատել, որ արձանագրված է, որ սհամանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:

Գիտեք, որ մեզ համար սկզբունքային էր սահմանազատման գործընթացում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելը, այլ նախկինում Ալմաթայի հռչակագրով վեահաստատաված սահմանները վերաարտադրելու գործընթացը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ