ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել ԻԻՀ կառավարությանը։ ԱԳՆ X-ի էջում նշված է․
«Խորապես վշտացած ենք Բանդար-Աբբասում տեղի ունեցած ողբերգությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։