Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում: Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը։
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ Սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը։