Մեր ակնկալիքներից է ֆիքսել, թե Հայաստանում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. Փաշինյան

7.12.2022 - 19:27 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ գագաթնաժողովին ու Հայաստանի ակնկալիքներին:

«Մեր ակնկալիքը եղել է երկու բան: Առաջինը՝ ֆիքսել, թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար: Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը:

Հիմա շատ շեշտվում է, որ օգնության է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Սա շատ կարևոր է պարզաբանել, այնտեղ կա մի տող՝ ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական ՀՀ-ին: Նախ պարզ չէ, թե ի՛նչ օգնություն է առաջարկվում:

Երկրորդը՝ այդ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որ հաստատված է մեր սահմաններում: Առանց հստակ գնահատականի ընդունել մոնիթորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից այդ տարածքում կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ:

Օրինակ՝ Պրահայում տեղի ունեցավ, որ կողմերը հստակ արձանագրում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ