Ըստ Սթիվեն Քինգի` ‹‹Միզերի›› հոգեբանական դրաման Գոռ Մարգարյանի բեմադրությամբ ներկայացվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսի դատին: Դերերում էին դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանն ու Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը: Բեմական ձևավորման և զգեստների հեղինակը Նելլի Բարսեղյանն է, երաժշտական ձևավորման հեղինակը՝ Նարեկ Կոսմոսը: Առաջնախաղը ընդունվեց մեծ ոգևորությամբ ու ծափողջյուններով: