Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 19:05
18.06.2025 - 19:05 դիտում

Ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է, և ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը: Բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում: Այս պայմաններում մենք ոչ միայն հայրենակիցների՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագման քաղաքացիների մասին ենք խոսում, առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու պրոցեսին: Եթե չեմ սխալվում՝ երեկ թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ, օրինակ՝ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, աֆրիկյան մի քանի պետություններ՝ Զիմբաբվեն, օրինակ՝ Չինաստանի քաղաքացիների, Ֆրանսիայի, ԱՄՆ քաղաքացիների: Սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- նշեց Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ