Մենք պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանում եւ Մեղրիում կոչ են անում զինվորագրվել

Հրաչ Սահակյան 19.10.2020 - 00:07
19.10.2020 - 00:07 դիտում

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քաղաքի բնակիչներին կոչ է արել զենք վերցնել եւ պաշտպանել Սյունիքը:

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել  մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»:

Նման կոչ է տարածել նաեւ Մեղրիի համայնքապետարանը:

«Հայրենակիցներ, Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ

Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։

Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ։

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես…»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ