Մենք պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերականգնումը որպես այդպիսին. Վլադիմիր Վարդանյան

1.03.2024 - 14:04 դիտում

Մենք պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերականգնումը որպես այդպիսին, և սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին Մյունխենում, իսկ Բեռլինում ընթացան բանակցություններ արտգործնախարարների ձևաչափով, կարելի՞ է արձանագրել, որ Գերմանիան միջնորդի դերում է: Եթե՝ ոչ, ապա կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն է համաձայն երկկողմ բանակցությունների, իսկ Գերմանիան այս դեպքում ոչ թե միջնորդ է, այլ հարթակ այս բանակցությունների համար:

«Հանդիպումները շարունակվում են, և դա շատ կարևոր նշան է»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը:

Ճշտող հարցին՝ ի վերջո, հայկական կողմը երկխոսո՞ւմ է, թե՞ միջնորդի միջոցով բանակցում, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ արդյունավետ են համարվում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները:

«Մենք արդյունավետ ենք համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները, և այս իմաստով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները, և, բնականաբար, մենք ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները, և ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումները, որոնք տանում են խաղաղության մեր տարածաշրջանում»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ