Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը. Ալեն Սիմոնյան

1.07.2025 - 17:37 դիտում

Իրենց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Այդ մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանի ձերբակալություններն ինչպես են հարվածում հայ-ռուսական հարաբերություններին:

«Մենք ունեցել ենք շատ լավ այց. իմ գործընկեր Մատվիենկոյի այցը, ՀՀ ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ լավ, անկեղծ: Հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս Սամվել Կարապետյանը կարող է, կարող է ուրիշ մարդ ծրարով մի 30, 50 հազար դոլար փող է տվել, հիմա ասում է, որ նրանք իմ ընկերներն են, ում հարսանիքին կանչել է, երգել են, էլի իր ընկերներն են, հիմա նրանք դուրս են եկել ի պաշտպանություն. թող իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն:

Դրանք հակառակ էմոցիա են առաջացնում, իմ մոտ չէ միայն, ՀՀ քաղաքացիների մոտ: Ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ տարածքում:

Եթե պետական ալիքները իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պիտի նույն ձևով արձագանքենք. առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ