Մենք հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները հագցնում ենք իրար գլխի. վարչապետ

Աննա Կոստանյան 17.10.2024 - 13:50
17.10.2024 - 13:50 դիտում

«Չխոսելու քաղաքականությունը, մանավանդ ժողովրդավարության պայմաններում, չի կարող գործել»։

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ընդհանրապես չի կարող գործել, բայց ժողովրդավարության պայմաններում առավել ևս չի կարող»։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ խոսելու կուլտուրա չունենք:

«Մենք, երբ ասում ենք խոսելու անհրաժեշտության մասին և խոսելու առիթներ ենք ստեղծում, հետո մի իքս պահի պարզվում է՝ խոսել էլ չգիտենք։ Որովհետև հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Սա շատ լուրջ պրոբլեմ է։ Մենք մեր պրոբլեմների խորությունը չենք գիտակցում։ Չենք էլ գիտակցել երբեք։ Մենք պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Պետք է խոսենք այդ մասին՝ կարո՞ղ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք»,- նկատեց երկրի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ